Երազո՞ւմ եք գեղատեսիլ տարածքում ընդարձակ և հարմարավետ բնակարանի մասին: Ժամանակակից բարձրահարկեր ՝ արդի նախագծային լուծումներով և համայնապատկերային պատուհաններով, շրջապատված է այլ նորակառույց համալիրներով, որոնք միասին ստեղծում են նոր քաղաքային միջավայր։
Բնակելի համալիրը բաղկացած է 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկերից: Կառուցապատողը շեշտադրումն արել է միայն բաձրորակ շինանյութերի և նորարարական տեխնոլոգիաների վրա, ինչի շնորհիվ համալիրն ունի աննախադեպ սեյսմակայունություն, ձայնամեկուսացում և ջերմամեկուսացում, ինչպես նաև հրդեհային անվտանգություն։
Նազարբեկյան Պլազա բազմաբնակելի համալիրը, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում, 𝙂𝙖𝙧𝙖𝙜𝙚 𝙈𝙖𝙡𝙡-ի հարևանությամբ:
Հասանելի հասարակական և կենցաղային ենթակառուցվածքներ՝ խանութներ, մանկապարտեզներ, սրճարաններ, ֆիթնես կենտրոններ։ Կանաչապատ տարածքներ՝ զբոսանքի արահետներով, մանկական և մարզահրապարակներով։ Անհոգ եղեք երեխաների անվտանգության համար։ Հարևանությամբ տեղակայված ավտոբուսային պարկից հարմարավետ երթուղիներ են գործում տարբեր ուղղություններով։