Ձեր նոր բնակարանը փնտրեք մայրաքաղաքի կենտրոնից 10 րոպե հեռավորությամբ, երեք վարչական շրջանների հանգույցում՝ Խուդյակովի փ․ Բուսաբանական այգուն հանդիպակաց։
Ժամանակակից համալիրն ունի 2 ստորգետնյա և 14 վերգետնյա հարկեր։ Առաջին հարկը տեղակայելու է հասարակական ենթակառուցվածքային ծառայությունների օբյեկտներ։
Կանաչ գոտիների առկայությունն անվիճելի առավելություն է հաղորդում բնակելի համալիրին։ Նվազեցնելով քաղաքային աղմուկի և օդի աղտոտվածության աստիճանը` բուսածածկ տարածքները բարելավում են թաղամասի ընդհանուր բնապահպանական իրավիճակը։ Այդ իսկ պատճառով Երևանի այս հատվածում առաջարկվող բնակարանները առավել պահանջված են և թանկարժեք։
Ձեր նոր բնակարանը փնտրեք Գայի պողոտայի սկզբնամասում՝ Բուսաբանական այգուն հանդիպակաց։ Կյանքը, աշխատանքը, հոգսերն ու ընտանեկան հանգիստը հավասարակշռող եզակի դիրքադրություն։ Զարգացած ենթակառուցվածքներ, խոշոր առևտրային կենտրոններ, կրթօջախներ և գերազանց տրանսպորտային հանգույցներ։ Օգտվեք մայրաքաղաքի երեք վարչական շրջանների խաչմերուկում գտնվելու առավելությունից։