Ձեզ ենք ներկայացնում Լենինգրադյան 5/4 և 19/11 հասցեում կառուցվող «ԱՅԱՍ» բնակելի համալիրը։ Համալիրը ներառում է չորս 16 հարկանի շենքեր, որոնց առաջին երկու հարկերն ունեն հասարակական նշանակություն։
Հողամասն ունի բավական կտրուկ ռելիեֆ՝ ավելի քան 10մ, այդ պատճառով «Բ» մասնաշենքը «Ա»-ի նկատմամբ ավելի բարձրադիր է և ունի 5 ստորգետնյա հարկ, իսկ «Ա» մասնաշենքը՝ 4 ստորգետնյա հարկ: Ստորգետնյա հարկերը նախատեսված են ավտոկայանատեղերի համար։
Նախագիիծն իրենից ներկայացնում է ճարտարապետական արդի լուծումներով կառույցներ, որոնք ունեն ճակատային տեսք բոլոր կողմերից։ Ունի կանաչապատ բակային տարածք՝ հագեցած խաղահրապարակներով և զրուցարաններով։ Երեսվածքը նախատեսված է իրականացնել բնական քարերով, ինչն ավելի կնպաստի բնակարանների ջերմամեկուսացման արդյունավետությանը։
Ըստ էսքիզային նախագծի, նախատետվում է 104 բնակարան յուրաքանչյուր շենքում։ Բնակարանների ճնշող մեծամասնությունը մեկ ննջարանով և 50-60 քմ մակերեսներով են, ինչը դարձնում է ավելի մատչելի և նպատակահարմար նորաստեղծ ընտանիքների, զույգերի և միայնակ անձանց համար։ 15 և 16 հարկերում նախատեսվում են ավելի մեծ, մինչև 100 քմ մակերեսներով, բնակարաններ։