• +374 (11) 580606
  • info@cost.am
  • Կոտայք, Պռոշյան

  • Ավանը գտնվում է «Վահագնի» թաղամասից հյուսիս – արևմուտք, Պռոշյան համայնքում, Երևանի կենտրոնից ընդհամենը 10 կմ հեռավորությամբ:

  • 1 տարի

  • Առանձնատները շահագործման են հանձնվում մեկ տարվա ընթացքում։

  • -

  • -

  • սկսած 150 քմ

  • 150-215 քմ ընդանուր մակերեսով, 500 քմ և ավելի հողամասերով և կանաչապատ բակերով առանձնատների 3 տիպային նախագիծ։

«Էրգիր Ավանգարդ Ավան» երևանամերձ բնակելի թաղամասը միահարկ կամ երկհարկանի առանձնատներով նորաոճ բնակելի թաղամաս է իր կառուցողական լուծումներով և ժամանակակից ճարտարապետությամբ չի զիջում եվրոպական քաղաքների հարմարավետ ու խաղաղ արվարձաններին։

Այս նախագիծը սկզբնավորվեց երիտասարդների համար շփման նոր հարթակ ստեղծելու, նրանց հետաքրքիր առօրյան և ժամանցը մեկտեղելու մեր ցանկությամբ, և կարծում ենք, որ «Էրգիր Ավանգարդ Ավան»-ը իր հարուստ ժամանցային ենթակառուցվածքներով կգրավի թե՛ ապագա բնակիչներին, թե՛ նրանց հյուրերին: Բնակելի ավանի տարածքում կառուցվում են սպորտային և խաղային հրապարակներ, ինտերնետ- սրճարան և ժամանցի այլ գոտիներ:

Ձեր ընտրությանն ենք ներկայացնում 130-200քմ ընդանուր մակերեսով, 490 քմ և ավելի հողամասերով և կանաչապատ բակերով առանձնատների 5 տիպային նախագիծ։ Ժամանակակից, էրգոնոմիկ լուծումներով միահարկ և երկհարկանի առանձնատների նախագծերը գրավիչ են իրենց ճարտարապետական հորինվածքով և բնակելի սենյակների դասավորությամբ, որտեղ լայն պատուհաններից ներս է թափանցում շրջակա բնությունը: Պարզ նրբագեղությանը տիրույթը, կարծես, լույս և մաքուր օդ է կլանում, այն ազատ է «տեսողականը աղմուկից»։ Արտաքին և ներքին հարդարման համար ընտրված է զուսպ ներկապնակը, առավելագույնը՝ երկու-երեք գույն, որոնք ձեր ցանկությամբ կհամադրվեն որևէ վառ գույնով՝ միջավայրը դարձնելով տարբերվող և առավել հոգեհարազատ:

ՏԻՊԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ