• +374 (11) 580606
  • info@cost.am
  • Երևան, Քանաքեռ-Զեյթուն

  • Ձեր նոր հասցեն՝ Դավիթ Անհաղթի 11/12։ Զարգացած ենթակառուցվածքներ և տրանսպորտային հանգույցներ:

  • Մայիս, 2023

  • «Այգեձոր» բնակելի համալիրը շահագործման է հանձնվելու 2023 թվականի մայիս ամսին։

  • սկսած 1600 $

  • 1 քմ-ի արժեքը 1600-2100$, կախված հարկից, մակերեսից և կողմնարոշումից։

  • սկսած 50 քմ

  • 2-4 սենյականոց բնակարաններ՝ 50-123 քմ մակերեսներով, 5 մուտք։

Դավիթ Անհաղթի 11/12 կառուցվող նորակառույց բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը Ժամանակակից ճարտարապետության՝ եվրաձևաչափ և դասական բնակարաններով, ենթակառուցվածքներով և տրանսպորտային հանգույցներով գերհագեցած քաղաքային աշխույժ կենսառիթմի Ձեր նոր հասցեն է:

«Այգեձոր» բնակելի համալիրը ճարտարապետության և հարմարավետության ոսկե հարաբերակցություն է, գեղագիտության և կիրառականության ճշգրիտ ընտրված համաչափություն է:

Փորձառու ճարտարապետների նախագծած համանուն բնակելի համալիրը 15 հարկանի ապակեպատ ստիլոբատով համակցված П-աձև կառույց է, որն ուրվագծով ամփոփում է համալիրի բակը: Ճարտարապետության հիմքում ուղղահայաց երկրաչափությունն է:

Կլիմայական պայմաններին համապատասխանող ձայնամեկուսիչ և ջերմամեկուսիչ շերտով պաշտպանված համալիրի ճակատները օդափոխվող են, իրականացված են բնական քարով և բարձր որակի եվրոպական պրոֆիլներով: Յուրաքանչյուր բնակարանի համար անհրաժեշտ հզորության օդորակիչների տեղը նախատեսված է ձեր բնակարանից դուրս, ընդանուր օգտագործման պատշգամբի վրա և երեսպատված է ոճային մետաղյա էլեմենտով:


ՏԻՊԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ