«Գարուն» բնակելի համալիրը կառուցվելու է Բուսաբանական այգու անմիջապես կողքին և ունենալու է շուրջ 4000 քմ կանաչապատ տարածք՝ նախատեսված միայն բնակիչների համար։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից հաստատված "A" դասի էներգոխնայողության հավաստագիր,
Ստորգետնյա և վերգետնյա առաջին հարկեր՝ նախատեսված հասարակական տարածքների համար
Բնակելի 2-16-րդ հարկերը՝ 2, 2․5, 3, 4 և 5 սենյականոց բնակարաններով և պենտհաուսներով
24/7 անվտանգություն՝ համապատասխան աշխատակիցների և տեսախցիկների միջոցով։
«Գարուն» բնակելի համալիրի ստորգետնյա -2, -3, -4 հարկերում լինելու է ընդարձակ ավտոկայանատեղ՝ նախատեսված 314 ավտոմեքենայի համար, ինչը գերազանցում է պահանջվող չափանիշը։
Մասնաշենքերի վերգետնյա և ստորգետնյա առաջին հարկերը նախատեսված են լինելու հասարակական նշանակության համար։ Այստեղ կարող է գործել ցանկացած բիզնես՝ սուպերմարկետ, հացաբուլկեղենի խանութ, դեղատուն, սրճարաններ, ժամանցային կենտրոններ և այլն։