• +374 (11) 580606
  • info@cost.am
  • Երևան, Արաբկիր

  • Արաբկիր, Արղության բնակելի համալի, հասցե ՝ Արղության փողոց, թիվ 10/15։

  • Դեկտեմբեր, 2024

  • «Արղության» բնակելի համալիրը շահագործման է հանձնվելու 2024 թվականի դեկտեմբեր ամսին։

  • սկսած 1050 $

  • 1 քմ-ի արժեքը 1050-1300$, կախված հարկից, մակերեսից և կողմնարոշումից։

  • սկսած 54 քմ

  • 2-4 սենյականոց բնակարաններ՝ 54-144 քմ մակերեսներով

Արաբկիր՝ զարգացած տրանսպորտային հանգույցներ, ենթակառուցվածքներ, ակտիվ կառուցապատում․․․ Բայց շեղվեք գլխավոր փողոցից, հայտնվեք զուգահեռ իրականության մեջ։

Արղության փ․ առանձնատների գոտում բացահայտեք կառուցվող նոր բնակելի համալիրը, լսեք ճնճղուկների ծլվլոցը։ Այստեղ է ձեր քաղաքային անդորրը։

Փորձառու ճարտարապետների նախագծած համանուն բնակելի համալիրը 14 հարկանի ժամանակակից կառույց է։

Արտահայտիչ սլացիկ գծերով, մեծ պատուհաններով, պարզ գունային լուծումներով այս նորակառույցը ներդաշնակ է տեղանքին և իր մոնումենտալ հորինվածքի և գերիշխող տեղադիրքի շնորհիվ հավակնում է դառնալ թաղամասի անցաթուղթը և ճարտարապետական դոմինանտը:

Կլիմայական պայմաններին համապատասխանող ձայնամեկուսիչ և ջերմամեկուսիչ շերտով պաշտպանված համալիրի ճակատները օդափոխվող են, իրականացված են բնական քարով և բարձր որակի եվրոպական պրոֆիլներով:
Յուրաքանչյուր բնակարանի համար անհրաժեշտ հզորության օդորակիչների տեղը նախատեսված է ձեր բնակարանից դուրս, ընդանուր օգտագործման պատշգամբի վրա և երեսպատված է ոճային մետաղյա էլեմենտով:

Սահմանազատված բակ առանց մեքենաների մուտքի, կանաչապատ բակային տարածք խաղահրապարակով, ինչպես նաև երեք ստորգետնյա ավտոկայանատեղ և երկու վերգետնյա հասարակական սպասարկման տարածք։
Բնակարանների գրագետ պլանավորում և բազմակողմանի կողմնորոշում և լուսավորություն։ Բաց պատշգամբներ և գեղեցիկ տեսարան

ՏԻՊԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ